IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

ՀԱՅՏՆԻ Է ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ․․․

23.03.2023
ՀԱՅՏՆԻ Է ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ․․․
«Քվանտ» վարժարանում կազմակերպվեց և փայլուն իրականացվեց հերթական ինքնատիպ միջոցառումը։ Վարժարանի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկեց նախադեպը չունեցող «Ամենախելացի քվանտականը» մրցույթը՝ «Ամենախելացի» հեռուստաշոուի մոտիվներով։ Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 9-12-րդ դասարանների՝ մի քանի տասնյակի հասնող սովորողներ, որոնցից ընտրվեցին 12-ը։ Մրցույթի երեք փուլերում հնչեցին տարբեր ոլորտների մի շարք հարցեր։ Վերջին՝ եզրափակիչ փուլում հայտնված 3 մասնակիցներից լավագույնի պատվավոր կոչմանը արժանացավ առավելագույն միավորներ հավաքած Արեգ Զոհրաբյանը․ նա սովորում է վարժարանի 11-5 դասարանում։ Միջոցառմանը հատուկ շունչ ու շքեղություն հաղորդեց հատուկ հյուրի՝ հեռուստահաղորդավարուհի, իր ինքնատիպությամբ, բարձր ինտելեկտով ու յուրահատուկ կերպարով հայ հասարակությանը հայտնի Նազենի Հովհաննիսյանի ներկայությունը։ Հենց նա էլ եզրափակիչ փուլ անցած եռյակին հանձնեց պատվոգրերը, մրցանակները, շատ բարձր գնահատեց ու չափազանց կարևորեց խելացի սերունդ ունենալու հանգամանքը՝ շեշտելով, որ մեծագույն հաղթանակ է ոչ թե ուրիշներին, այլ սեփական ծուլությունը, թուլակամությունը հաղթելը։ Միջոցառումն ավարտվեց երաժշտական գեղեցիկ համարով․ «We are the World» երգի հիանալի կատարմամբ հանդես եկան ոչ միայն վարժարանի աշակերտները, այլև վարժարանի շրջանավարտ, այժմ պատմության ամբիոնի վարիչ Միքայել Մալխասյանը՝ նոր լիցքեր ու խանդավառություն հաղորդելով հանդիսատեսին։ Վարժարանի լեփ-լեցուն դահլիճը, հանդիսատեսի բուռն արձագանքը լավագույն վկայությունն են այն բանի, որ այս նախաձեռնությունը շուտով գեղեցիկ ավանդույթի կվերածվի։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College