IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Մեկնարկեց Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված ամենամյա հուշամրցույթը

28.11.2017
Մեկնարկեց Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված ամենամյա հուշամրցույթը
Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դասախոս, ֆիզմաթ գիտ․ թեկնածու Արմեն Օսկանյանը երկար տարիներ «Քվանտում» ֆիզիկա է դասավանդել: Նա մեծագույն սիրով ու նվիրումով անցկացնում էր  վարժարանի աստղագիտության օլիմպիական խմբակի պարապմունքները: Նրա սաները միջազգային օլիմպիադաներից միշտ հաղթանակած էին վերադառնում` պատիվ բերելով և´ իրենց ղեկավարին ու դպրոցին, և´ ողջ հանրապետությանը: Բացառիկ արդյունքների համար Օսկանյանը ճանաչվեց բնագիտության լավագույն ուսուցիչ` արժանանալով ՀՀ կրթության նախարարության սահմանած առաջին մրցանակին: Վերջին միջազգային օլիմպիադան Ղրիմում էր, 2004 թ. դարձյալ ավարտվեց մեր սաների բացարձակ հաղթանակով: Սակայն դա վերջինն էր նաև Օսկանյանի ու նրա լավագույն սաներից մեկի` Արտակ Պեպոյանի համար: Իր սաներից 2-ին ծովում խեղվելուց փրկեց, բայց չկարողացավ հասնել երրորդին, ու սիրտը չդիմացավ: Ծովի նման հախուռն այդ մարդը գնաց դեպի իր տարերքը` ծովը, գնաց անդառնալի…     Նրա մահից հետո վարժարանի գիտամանկավարժական խորհրդի որոշմամբ ամեն տարի «Քվանտում» անցկացվում է Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված օլիմպիադա տարբեր առարկաներից: Ս/թ նոյեմբերի 26-ին՝ կիրակի օրը, վարժարանում ակտիվ եռուզեռ էր․ այդ օրը տեղի ունեցավ հուշամրցույթի առաջին փուլը՝ մաթեմատիկա, հայոց լեզու, աշխարհագրություն, քիմիա առարկաներից։ Հաջորդ կիրակի օրը՝ դեկտեմբերի 3-ին, տեղի կունենա օլիմպիադայի հաջորդ փուլը՝ ֆիզիկա, կենսաբանություն, ինֆորմատիկա, անգլերեն, գրականություն, պատմություն առարկաներից։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College