IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Հաղթարշավը շարունակվում է...

14.09.2015
 Հաղթարշավը շարունակվում է...
Նախորդ` 2014-2015 ուսումնական տարվա ՏՏ ոլորտում Նախագահի ամենամյա մրցանակաբաշխության և «Քվանտ» վարժարանի «Լավագույն աշակերտ» ճանաչված Լուսյա Մանուկյանը կրկին ապացուցեց իր` այդ կոչմանը լիարժեք համապատասխան լինելը: Դեռևս 2013 թ. դառնալով «Ապագա Առաջնորդների Փոխանակման» (FLEX) ծրագրի հաղթող՝ Լուսյան մեկնել էր ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգ: 2013-2014 ուսումնական տարին սովորելով Հորթոնվիլի ավագ դպրոցի 10–րդ դասարանում` ընտրած առարկաների բարդության մակարդակի և դրանցում ստացած բարձր գնահատականների շնորհիվ դպրոցի 10–րդ դասարանի թվով 275 աշակերտից գրավել է առաջին տեղը: ԱՄՆ-ում ունեցած նման ուսումնական առաջադիմությունից հետո Լուսյան վերադարձավ հայրենիք և նույն հաջողությամբ հանձնեց «Քվանտ» վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի ընդունելության քննությունները` դառնալով «Քվանտի» լավագույն աշակերտներից մեկը: Վերջերս գրանցվեց նպատակասլաց քվանտականի հերթական հաջողությունը` «Ավագ դպրոցների գիտնականներ ազգային ասոցացիայի» (National Society of High School Scholars) անդամ դառնալու հրավերը: Ասոցացիայի նպատակն է միավորել ուսումնատենչ երիտասարդների և բազմապիսի միջոցառումների, կրթական ցուցահանդեսների և կրթաթոշակների միջոցով նրանցում զարգացնել դեպի գիտելիքն ունեցած նրանց սերը: Ի դեպ, կազմակերպության հիմնադիրը Քլեյս Նոբելն է, ում անունն է կրում գիտության ոլորտի ամենահայտնի նվաճումը՝ Նոբելյան մրցանակը: Շնորհավորում ենք Լուսյային` վստահ լինելով, որ առաջիկայում նրան սպասվում են նոր հաղթանակներ ու հորիզոններ:
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College