IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Միջազգային դպրոցի սաներն Աղավնաձորում

28.08.2015
Միջազգային դպրոցի սաներն Աղավնաձորում
Միջազգային ամառային դպրոց ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտների համար սույն թվականի հուլիսի 17-ից 24-ը «Քվանտ» վարժարանի «Ուղեծիր» ճամբարն իր հյուրընկալ դռները բացել էր Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտների համար: Սա Հայաստանում կազմակերպված առաջին ամառային դպրոցն էր ՄԲ համակարգում, որի մասնակիցների աշխարհագրությունն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլև հեռավոր Սինգապուրը: Այս անգամ «Ուղեծրի» հյուրերն էին Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, Սինգապուրի Hillside World Academy-ի (նախկինում` Chinese International School), և իհարկե, «Քվանտի» սաները: Ամառային դպրոցի ծրագիրը բավականին հագեցած էր` Group 4 և CAS նախագծեր, մասնագիտական զեկուցումներ, խմբային քննարկումներ, էքսկուրսիաներ, սպորտային և մշակութային միջոցառումներ... Այս ամենն իրականացնում էր «Քվանտի» պրոֆեսիոնալ դասախոսական և կազմակերպչական թիմը, որին միացել էին նաև վարժարանի սրտացավ բարեկամներ, Hillside World Academy-ի տնտեսագիտության ուսուցիչ, ավագ դպրոցի ղեկավար և ՄԲ «Դիպլոմա» ծրագրի կոորդինատոր Վահագն Վարդանյանը և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը: Յոթօրյա դպրոցի շրջանակներում աշակերտներին հաջողվեց հրաշալի համատեղել ուսումն ու ակտիվ հանգիստը: Իսկ յոթերորդ օրը` հրաժեշտի խարույկից առաջ, մասնակիցները պարգևատրվեցին տարբեր մրցանակներով և պատվոգրերով: Սա հրաշալի առիթ էր նույն համակարգի տարբեր դպրոցների աշակերտների համար` միմյանց հետ շփվելու, գիտելիքներն ու փորձը փոխանակելու, նոր ընկերներ ձեռք բերելու համար: Շնորհակալություն ենք հայտնում ամառային դպրոցի բոլոր մասնակիցներին` ակտիվ մասնակցության համար և կրկին հանդիպելու հույս հայտնում, քանի որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ:
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College