IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում

01.11.2017
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում
Օրերս «Քվանտ» վարժարանի 6-2 և 5-2  դասարանների դասղեկ Սերգեյ Գորգինովը աշակերտներին ուղեկցեց դեպի Երևանի պատմությունը ներկայացնող «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Այստեղ այցելուները հնարավորություն են ունենում ծանոթանալու մ.թ.ա. 782 թ. հիմնադրված Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությանն ու մշակույթին: Ցուցասրահներում ներկայացված են Էրեբունի, Կարմիր բլուր հնավայրերի և Երևանի մ.թ.ա. VIII դ. ուրարտական դամբարանի պեղումներից հայտնաբերված բարձրարվեստ նյութեր: Դրանց մեջ հատկապես առանձնանում են կարմիր անգոբապատ ցլագլուխ և առյուծագլուխ կավանոթները, Սարդուրի II-ի բրոնզե սաղավարտը, Էրեբունիի որմնանկարների հատվածները, արծաթե եղջրագավաթները և այլ արժեքներ: Ցուցադրության օրգանական շարունակությունն է կազմում Արինբերդ բլրի գագաթին պեղված միջնաբերդն իր պալատական, կրոնական ու տնտեսական շինություններով: Երեխաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան քաղաքամայր Երևանի պատմությանը, տեսան հուշարձանի ամենակարևոր գտածոն` Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադրման մասին սեպագիր արձանագրությունը, որը հնամենի Էրեբունի-Երևանի անձնագիրն է: Ուսուցողական էքսկուրսիայից աշակերտները վերադարձան համալրված գիտելիքներով և մեծ տպավորություններով։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College