IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

«Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը». լեգենդար Բազ Օլդրինը՝ «Քվանտում»

05.08.2015
«Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը». լեգենդար Բազ Օլդրինը՝ «Քվանտում»
«Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը». լեգենդար Բազ Օլդրինը՝ «Քվանտում» Դեռ երկու ամիս առաջ վարժարան էին դիմել ամերիկյան «Գլոբալ ֆլայթ» կազմակերպության ներկայացուցիչները՝ առաջիկայում Հայաստան այցի կազմակերպչական հարցերում աջակցության համար: Կազմակերպության նախաձեռնած ծրագրի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում իրականացվում է տիեզերագնացության և ավիացիայի պրոպագանդում: Հայաստան ժամանած նախաձեռնող խմբին միացել էին ամերիկացի աշխարհահռչակ տիեզերագնաց Բազ Օլդրինը, ով Նեյլ Արմսթրոնգի հետ «Ապոլլոն-11»-ի կազմում ոտք է դրել Լուսին, և հայազգի օդաչու, ապագա տիեզերագնաց Էդվին Սահակյանը: Ի դեպ, վերջինս լինելու է ՀՀ քաղաքացիություն ունեցող առաջին հայ տիեզերագնացը: Քվանտականները հյուրերին մեծ ոգևորությամբ և անհամբերությամբ դիմավորեցին օդանավակայանում, իսկ օգոստոսի 2-ին «Քվանտի» դահլիճը լեփ-լեցուն էր աշակերտներով, նրանց ծնողներով, ուսանողներով, մարդկանցով, ովքեր հետաքրքրված են տիեզերագնացությամբ և այն ամենով, ինչ կատարվում է Երկիր մոլորակից դուրս: «Գլոբալ Ֆլայթ» կազմակերպության ներկայացուցիչ Ջուդի Ռայսը ներկաներին պատմեց կազմակերպության կրթական ծրագրերի և նպատակների մասին: Հնչեցին բազմաթիվ հարցեր աշակերտների կողմից: Ներկաների շարքում էր նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը, ով իր խոսքում նշեց, թե ինչպես է դեռ հեռավոր 1969 թ. Արմսթրոնգի և Օլդրինի սխրանքն իրեն ոգեշնչել՝ հասնելու իր երազանքներին: Նա նաև իր ուրախությունը հայտնեց «Քվանտ» այցելելու ընձեռված հնարավորության համար: Ներկաներն անչափ տպավորված էին հանդիպումից: Իր եզրափակիչ խոսքում կենդանի լեգենդ Օլդրինը հորդորեց երիտասարդներին. «Հետևե՛ք ձեր երազանքներին, մի՛ թողեք ձեզ կանգնեցնեն: Եվ հիշեք՝ Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը»:
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College