IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Հանդիպում Շեֆֆիլդի համալսարանի ներկայացուցչի հետ

25.10.2017
Հանդիպում Շեֆֆիլդի համալսարանի ներկայացուցչի հետ
Գաղտնիք չէ, որ «Քվանտի» սաների գիտելիքներն ու պատրաստվածությունը գրավում է շատ համալսարանների ուշադրությունը, և վարժարանը պարբերաբար հյուրընկալում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան համալսարանների ներկայացուցիչներին։ Վերջիններս իրենց համալսարանների կողմից առաջարկվող մասնագիտությունների առավելություններն են ներկայացնում քվանտականներին։ Օրերս վարժարանը հյուրընկալեց բրիտանական Շեֆֆիլդի համալսարանի ներկայացուցիչներին։ Համալսարանի Սիթի քոլեջ ֆակուլտետը ավագ դպրոցի քվանտականների ուշադրությանը ներկայացրեց միջազգային մարքեթինգի տնօրեն Գրեգորի Դիկայոսը։ Սիթի քոլեջը Շեֆֆիլդի համալսարանի միակ ֆակուլտետն է, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում՝ հանդիսանալով նրա անբաժանելի մասը։ Այն հայ ուսանողներին հնարավորություն է ընձեռում մատչելի վարձավճարով ստանալ բրիտանական կրթություն՝ միաժամանակ հանդիսանալով Մեծ Բրիտանիա տանող յուրատեսակ կամուրջ։ Համալսարանի ընդունելության պայմանները ներկայացնելուց և աշակերտներին հուզող հարցերին պատասխանելուց հետո պարոն Դիկայոսը շնորհակալություն հայտնեց տարիներ շարունակ վարժարանի կողմից կազմակերպվող ջերմ ընդունելության համար։   
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College