IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

«Ա» տառի ուսուցումը վերածվեց տոնի

11.10.2017
«Ա» տառի ուսուցումը վերածվեց տոնի
Յուրաքանչյուր առաջինդասարանցու կյանքում անմոռանալի իրադարձություն է հայոց ոսկեղենիկ այբուբենի արքա «Ա» տառի ուսուցումը: Օրերս փոքրիկ քվանտականները հանդիսավորությամբ նշեցին «Ա» հնչյուն-տառի ծնունդը, որով ամփոփվեց նախաայբբենական շրջանը և սկսվեց տառաճանաչությունը։ Դասի ընթացքում երեխաները շատ հստակ և ակտիվ արտահայտեցին իրենց գիտելիքները, լսեցին «Ա» տառի հեքիաթը, երգեցին «Ա» տառի երգը, հանելուկների խառնաշփոթով բացահայտեցին «Ա» տառով սկսվող տարբեր բառերը, իսկ «Ա» տառով սկսվող անուններ ունեցող աշակերտները թագադրվեցին խորհրդանշական թագերով: Օրն ամփոփվեց վարժարանի բակում, որտեղ երեխաները կավճով գրեցին «Ա» տառը: Գիտելիքների խորհրդավոր աշխարհում «Ա» տառի մուտքը երեխաների համար իրոք վերածվեց հրաշալի տոնի. չէ՞ որ հայոց այբուբենը յուրաքանչյուր հայի գրաճանաչության սկիզբն է:
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College